Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Իրանում կախաղան են հանել լրտեսների

Իրանում կախաղան են հանել լրտեսների
19.05.2013 | 18:29

Իրանում կախաղանի միջոցով մահապատժի են ենթարկել երկու տղամարդու, ովքեր դատապարտված էին լրտեսության համար։ Ինչպես հայտնում են պաշտոնական աղբյուրները, Մոհամադ Հեյդարին աշխատում էր իսրայելյան «Մոսադ» հետախուզության համար։ Երկրորդ դատապարտյալը՝ Քորուշ Ահմադին, համագործակցում էր ամերիկյան հատուկ ծառայությունների հետ։
Իրանը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրում է երկրի միջուկային ծրագիրը խափանելու փորձերի համար։

Դիտվել է՝ 1323

Մեկնաբանություններ